İzler | Հէտքէր | Traces
Laatste uitgave
For more information and order the İzler/ Հէտքէր / Traces
Please contact me via info@simonian.nl
Cd €12 + verzending en verwerking €5 = €17
Խօսք` Լ. Դուրեան
Երժ.` Ալ. Աճէմեան
Հարսի նման ճերմակ հագար, ծաղկած բալենի,
Կարծես լոյսի ճամբով եկար, իմ յոյս բալենի,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ, իմ քոյր բալենի:
Դու ինձ հիմա շատ ես նման, քո բոյր ու նազով,
Քեզ տեսնելիս լցւում եմ ես անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես բարի երազով:
Ախ ուզում եմ դողալ քեզ պէս, հարսնաքօղի տակ,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ, իմ քոյր բալենի:
Քեզ տեսնելիս լցւում եմ ես անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես բարի երազով:
Խօսք` Ս. Կապուտիկեան
Երժ.` Խ. Աւետիսեան
Այնպես անփոյթ, այնպէս հանգիստ
Անցնում ես իմ տան մօտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քեզ եմ փնտռում կարօտով:
Ասում են թէ մոռացել ես,
Չեմ հաւատում, իմ անգին
Պարզապէս դու հեռացել ես,
Մօտս թողել քո հոգին:
Եւ այնպէս հեշտ, այնպէս խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպէս երդում
Անունդ իմ շուրթերին:
Ասում են թէ ինձ դաւել ես,
Չեմ հաւատում, իմ անգին
Պարզապէս դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:
Անցնում ես դու, ու չես նայում
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մէջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:
Ասում են թէ ինձ դաւել ես,
Չեմ հաւատում, իմ անգին
Պարզապէս դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:
Առանց սիրո տունս ցուրտ է
Արի, շունչ տուր կրակին:
Արի, շունչ տուր կրակին:
Ամպել ա փարա փարա
նէյնիմ աման նէյնիմ աման սարի կյալին:
Ես իմ սիրածին չառայ
Ախ մէրդ մեռնի սարի կյալին,
սարի կյալին, սարի կյալին տարտոտ եարին:
Կայնել ես կաթ կը նմանիս
նէյնիմ աման նէյնիմ աման սարի կյալին:
Բացուել ես վարդ կը նմանիս
Վայ, մէրդ մեռնի սարի կյալին,
սարի կյալին, սարի կյալին տարտոտ եարին:
Ես պուճուր եարս պուճուր արեւուդ մեռնեմ
Ով կու տայ մեզ հաց ու ջուր, բարեւդ կ’առնեմ.
Արեւուդ մեռնեմ եար ջան,
բարեւուդ մեռնեմ եար ջան սիրել եմ կ’առնեմ.
Գօտի ես կապել եար ջան, լէնքը մի մատ է
Սիրել եմ կ’առնեմ քեզի ճանամ աղջիկ ես.
Արեւուդ մեռնեմ եար ջան,
բարեւուդ մեռնեմ եար ջան սիրել եմ կ’առնեմ.
Ես ղօճա եարս ղօճա արեւուդ մեռնեմ
Հաց կ’ուտենք պոհչա պոհչա բարեւդ կ’առնեմ.
Արեւուդ մեռնեմ եար ջան,
բարեւուդ մեռնեմ եար ջան սիրել եմ կ’առնեմ.
Սայաթ-Նովա
Բլբուլի հիտ լաց իս էլի,
Վարդի նման բաց իս էլի,
Վարդաջրով թաց իս էլի,
Թաց իս էլի:
Չկայ քիզի նման, չկայ քիզի’ նման,
Քիզ նման, քի’զ նման,
Դո’ւն իս աննման:
Սիրունութիւնդ էլա’ւ արբաբ,
Մազի’ր ունիս սիմ ու շարբաթ,
Քիզ սազ կու գայ ղո’ւշլու զարբաբ,
Ղո’ւշլու զարբաբ:
Չկայ քիզի նման, չկայ քիզի’ նման,
Քիզ նման, քի’զ նման,
Դո’ւն իս աննման:
Էրե’սըդ է շա’մս ու դամա’ր,
Ջանըս դուս կու գայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օսկէ քամար:
Չկայ քիզի նման, չկայ քիզի’ նման,
Քիզ նման, քի’զ նման,
Դո’ւն իս աննման:
Հաքիդ զարըն ա’լ իս արի,
Բըլբո’ւլի հիդ լալ իս արի,
Բարկ էրեսիդ խա’լ իս արի,
Խա’լ իս արի:
Չկայ քիզի նման, չկայ քիզի’ նման,
Քիզ նման, քի’զ նման,
Դո’ւն իս աննման:
Դարդըս ասիմ, կու լա’ն սարիր,
Էս ինչ բան էր վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջո’ւնուն արիր,
Ջո’ւնուն արիր:
Չկայ քիզի նման, չկայ քիզի’ նման,
Քիզ նման, քի’զ նման,
Դո’ւն իս աննման:
Խօսք` Լ. Դուրեան
Երժ.` Խ. Աւետիսեան
Քարից թռան երկու կագաւ
Թռան սրտիս պէս:
Ախ դու իմ եար, ախ դու իմ լաւ,
Որտեղ գտնեմ քեզ:
Արեւի հետ դու գնացիր`
Լուսնի հետ արի,
Դու չես գալիս, ամէն օրս
Դարձել է տարի:
Սիրտս բացուել է վարդի պէս,
Արի գարնան արեւի պէս,
Ախ հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի եար, արի:
Վայ լէ, լէ, վայ լէ, լէ, լէ,
Աչքս արցունքով լցուել է
Ախ հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի շուտ արի:
Հաւքերն անցան երամ երամ,
Բայց ես մենակ եմ,
Այրւում եմ ես, դու չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել, ամբողջ տարին,
Իմ արեւ արի,
Մի թող դառնամ լացող աղբիւր
Քո ճանապարհին:
Կեանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայիմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պէս փռես իմ ճամբին:
Վայ լէ, լէ, վայ լէ, լէ, լէ,
Աչքս արցունքով լցուել է
Ախ հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի շուտ արի:
Կեանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայիմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պէս փռես իմ ճամբին:
Վայ լէ, լէ, վայ լէ, լէ, լէ,
Աչքս արցունքով լցուել է
Ախ հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի շուտ արի:
Արի եար արի:
Արի շուտ արի:
Քու սեւ աչերին ինձ այնպես են կերել
Ու վառ ժպիտով ինձ կեանք ես ներշնչել,
Երբ քեզ հանդիպում եմ, իմ ճանապարհին,
Ախ սիրտս դողում է ու տխուր լալիս:
Եւ ինձ թւում է թէ, դու կը մօտենաս,
Սիրոյ խոստումներով կեանքիս լոյս կու տաս,
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում:
Արդէն անցնել են այն օրերը վճիտ,
Նայում եմ քո ճամբին չկաս, սիրելիս,
Ծանօթ մարդիկ տեսնում են ու հարցնում,
Այս ճամբէքին արդեօք ում ես որոնում:
Եւ ինձ թւում է թէ, դու կը մօտենաս,
Սիրոյ խոստումներով կեանքիս լոյս կու տաս,
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում:
Գուսան Աշոտ
Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել,
Բայց միշտ ձեր կարօտը քաշել Սիւնեաց սարեր,
Ասես մեծ վարպետ Նաղաշի ձեռքն է հասել,
Ծաղիկներդ գոյն-գոյն նախշել, Սիւնեաց սարեր,
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր:
Եայլաների ծուխը սահող երամ դառած,
Իմ նազելին երամի մէջ երազ դառած:
Մարդուն քաջի ուժ կու տայ ձեր օդն ու ջուրը,
Սուրբ մօր նման օրօր կասի զով զեփիւռը,
Աշխարհով մէկ տարածուել է ձեր անունը,
Ձեզ հազարան խաղ եմ կանչել, Սիւնեաց սարեր,
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր:
Եայլաների ծուխը սահող երամ դառած,
Իմ նազելին երամի մէջ երազ դառած:
Գուսան Աշոտ, Սիւնեաց հողը անարատ է,
Չարի սերմը բոյն չի դնի, անարմատ է,
Մարդն արծիւ է, լեռնածին է, հրահատ է,
Հազար հողմեր ձեզ չեն մաշել, Սիւնեաց սարեր:
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր:
Եայլաների ծուխը սահող երամ դառած,
Իմ նազելին երամի մէջ երազ դառած:
Գուսան Շահէն
Զեփիւռ կը դառնամ մեղմիկ աննման,
Սարերից կ’իջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառուած ասպետի նման
Թուրըս կը դնեմ քո այգու դռան:
Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մէնակ թէ, եար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ` կարօտս առնեմ,
Սիրուցդ արբած ` մեռնեմ քո դռան:
Գարուն կը դառնամ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարուեմ քո վարդին.
Քո Շահէնն եմ, եար, հազար խաղերով
Եկել եմ դուռդ մատաղ քո կեանքին:
Էլի կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մէնակ թէ, եար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ` կարօտս առնեմ,
Սիրուցդ արբած` մեռնեմ քո դռան:
Խօսք` Ա. Իսահակեան
Երժ.` Ժողովրդական
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինգէօլի-
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:
Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուք մէջքին, ծով ծամերին կարօտ եմ,
Քաղցր լեզուին անուշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:
Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ,
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ,
Քուրիկ, ասա, որն է ճամբան Բինգէօլի:
Կոտորածն անգութ հայերը թող լան,
Անապատ դարձաւ շքեղ Ատանան,
Կրակն ու սուրը եւ անխիղճ թալան,
Ռուբինեաց տունը, ախ ըրին վիրան:
Րոպէ մը չանցաւ ու անզէն հայեր,
Ընկան սուրի տակ թշնամու ահեղ,
Ժամեր ու դպրոց բոցի մէջ կորան
Վիրաւոր հայեր անխնայ մեռան:
Անապատ դարձաւ շքեղ Ատանան,
Մոխիր է դարձել չքնաղ Կիլիկեան
Կանգուն է միայն Հաճընը սիրուն,
Ինչու չի շարժիր ապառաժ Զէյթուն:
Խօսք` A Hıngoyan
Երժ.` Ռոմանոս Մէլիքեան
Ես բլբուլ եմ
Մի բուն ունեմ,
Մի բուն ունեմ սարին է.
Սիրտս բոց է, սիրտս խոց է,
Մէջը լիքը արին է…
Վայ լէ, լէ, լէ
Վայ լէ, լէ, լէ, լէ,
Վայ լէ, լէ, լէ, լէ,
Լէ, լէ, վայ լէ, լէ,
Սիրտս բոց է, սիրտս խոց է,
Մէջը լիքը արին է…
Սիրտս կու լայ, կը մղկտայ,
Ցաւը թափեց թեւերս,
Վարդս քաղած թուփը դատարկ
Էլ ում ասեմ երգերս,
Վայ լէ, լէ, լէ
Վայ լէ, լէ, լէ, լէ,
Վայ լէ, լէ, լէ, լէ,
Լէ, լէ, վայ լէ, լէ,
Վարդս քաղած թուփը դատարկ
Էլ ում ասեմ երգերս
Oratorio : In Memory of the Victims of the Armenian Genocide of 1915.
Խօսք` Լ. Դուրեան
Երժ.` Խ. Աւետիսեան
Գիշեր իջավ, շողաց լուսին,
Ելան հովերն ալիք-ալիք…
Վարդ է ծաղկել քո երեսին,
Իմ մինուճար անուշ բալիկ:
Օրո’ր, օրո’ր, օրո’ր տղա’ս,
Օրոր ասեմ շուտ մեծանաս,
Որ շուտ դառնաս օջախի ծուխ,
Դու իմ երազ, արեւ իմ թուխ:
Իմ սերն է միշտ քեզ պահապան,
Ոչ մի չար ձեռք քեզ չի հասնի,
Դու ես միակ հոյսիս ճամփան
Դու իմ անմեղ դու իմ ազնիվ:
Օրո’ր, օրո’ր, օրո’ր տղա’ս,
Օրոր ասեմ շուտ մեծանաս,
Որ շուտ դառնաս օջախի ծուխ,
Դու իմ երազ, արեւ իմ թուխ:
Հայրը պանդուխտ, հայրը հեռու,
Աստված գիտէ թէ ուր է նա
Ոչ մեկը մի լուր չի բերում,
Նրանց կարոտ սիրտը հովանա… ա…
Օրո’ր, օրո’ր, օրո’ր տղա’ս,
Օրոր ասեմ շուտ մեծանաս,
Որ շուտ դառնաս օջախի ծուխ,
Դու իմ երազ, արեւ իմ թուխ: օրո’ր
Խօսք`. Երժ.` Միքայիլ Ասլան
Հայաստան անունով
Երկիր մըն եմ ես
Խիղճին գաղտնագոյն անկիւնը
Թաքնուած է յիշատակս.
Եթէ պատահի որ օր մը
Յայտնէ լեզուն զիս
Սպիտակ պատանքներու մէջ փաթթուած
Աղաւնի մը կ’ըլլամ
Կը վերադառնամ ձեր տունը
Վռնտէք նոյնիսկ չեմ երթար.